ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մեդվեդևան չի մասնակցի

Մեդվեդևան չի մասնակցի
22.12.2017 | 13:18

Երեկ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է գեղասահքի Ռուսաստանի Դաշնության առաջնությունը: Մեծ թվով գեղասահորդների համար այն Պխենչխանի (Հարավային Կորեա) օլիմպիական խաղեր տանող ճանապարհին կլինի ընտրական: Սպասվող թեժ մարտերից ազատված է մենասահորդ Եվգենյա Մեդվեդևան, որին մարզական խորհուրդը հանգստի և վնասվածքը բուժելու հնարավորություն է տվել:


Հայազգի գեղասահորդի առնչությամբ հատկապես գովասանական խոսքերով է հանդես եկել ռուսական գեղասահքի նահապետներից մեկը՝ Ալեքսեյ Միշինը, ասելով, որ Մեդվեդևայի նման վառ մարզիկը, որը հայրենական ու առհասարակ համաշխարհային գեղասահքի ամենաշողշողուն աստղն է, միանգամայն իրավչորեն ու օրինաչափորեն է ազատված ընտրականի իրավունքներ ունեցող ներքին առաջնությունից, քանի որ մարզաշխարհի ամենախոշոր իրադարձության շեմին չի կարելի վտանգել նրա առողջությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ